23:14  +04,  9 օգոստոսի, 2020

«Տոտենհեմը» ցանկանում է վարձակալել Գարեթ Բեյլին

Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է վարձակալել Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, հաղորդում է Football Insider-ը։ Անգլիական ակումբը պատրաստ է վճարել Բեյլի աշխատավարձի մի մասը՝ մեծ մասը թողնելով «Ռեալին»։

Բեյլի պայմանագիրն Արքայական թիմի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլը պատրաստ է մնալ «Ռեալում» մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը, եթե նույնիսկ խաղադաշտ դուրս գալու հնարավորություն չստանա: 31-ամյա Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին «Տոտենհեմից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ