Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը մոտ է անգլիական «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն:
«Բարսելոնան» և «Վեսթ Հեմը» շուտով վերջնական համաձայնության կգան 29-ամյա հարձակվողի տեղափոխության շուրջ:
«Բարսելոնան» Բրեյթուեյթի դիմաց կստանա 20 միլիոն եվրո:
Բրեյթուեյթը, որը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2020 թվականի փետրվարին, կատալոնական թիմի կազմում մասնակցել է 11 հանդիպման, խփել 1 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում