21:45  ,  3 օգոստոսի, 2020

Legends of Chess․ Կարլսենը հաղթանակով սկսեց Նեպոմնյաշչու հետ եզրափակիչը

Շախմատի աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը հաղթանակով սկսեց Legends of Chess օնլայն մրցաշարի եզրափակիչը։ Նորվեգացի գրոսմայստերի մրցակիցը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է։

Արագ խաղի 4 պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ մեկական հաղթանակ եւ ոչ ոքի։ Թայ-բրեյքում Կարլսենն առավելության հասավ 2։0 հաշվով։

Օգոստոսի 4-ին գրոսմայստերները կշարունակեն դիմակայությունը։

Կիսաեզրափակիչում Կարլսենը պայքարից դուրս էր թողել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, Նեպոմնյաշչին՝ հոլանդացի Անիշ Գիրիին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում