19:43  ,  29 հուլիսի, 2020

Իկարդի. Իրական կյանքում Նեյմարն այն չէ, ինչ նրան ներկայացնում են

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Մաուրո Իկարդին խոսել է իր թիմակից, բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի մասին:

«Իրական կյանքում Նեյմարն այն չէ, ինչ նրան ներկայացնում են: Նա հրաշալի մարդ է, որը նաև լավ ընկեր է:

Չեմ հասկանում՝ ինչու է մամուլն այդպես ներկայացնում Նեյմարին, սակայն այդ ամենը հեռու է իրականությունից»,- Իկարդիի խոսքը փոխանցում է France Football-ը:

Հիշեցնենք, որ Մաուրո Իկարդին ՊՍԺ է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում