11:21  ,  17 հուլիսի, 2020

Յուրա Մովսիսյան. Մենք կանգնած ենք մեր զինվորների կողքին

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում և զորակցություն հայտնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինվորներին:

«Մենք կանգնած ենք մեր զինվորների կողքին, որոնք քաջաբար պաշտպանում են Հայաստանի սահմանները»,- գրել է Մովսիսյանը:

Ավելի վաղ Զինված ուժերի զինվորներին իր զորակցությունն էր հայտնել «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում