Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում ուժերը չափեց «Քրիսթալ Փելասի» հետ: Հանդիպումն ավարտվեց նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: 78-րդ րոպեին Ռեշֆորդի փոխանցումից հետո ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
36-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 62 միավոր և մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև չորրորդ տեղում գտնվող «Լեսթերը»: «Քրիսթալ Փելասը» 42 միավորով 14-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր
«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2
Մարկուս Ռեշֆորդ, 45+1, Անտոնի Մարսիալ, 78
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում