01:32  ,  15 հուլիսի, 2020

«Ատալանտան» խնդիրներ չունեցավ ՝ 6։2 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Ատալանտան» տանը մրցեց «Բրեշիայի» հետ առավելության հասավ 6։2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։

«Ատալանտան» 70 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ «Ինտերն» ու «Լացիոն» 32 խաղից հետո ունեն 68-ական միավոր։ «Բրեշիան» նախավերջինն է՝ 21 միավոր։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ատալանտա» - «Բրեշիա»՝ 6։2 (տեսանյութ)

Մարիո Պաշալիչ, 2, 55, 58, Մարտեն դե Ռոն, 25, Ռուսլան Մալինովսկի, 28, Դուվան Սապատա, 30 - Էռնեստո Տորեգրոսա, 8, Նիկոլաս Շպալեկ, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում