14:15  ,  13 հուլիսի, 2020

Սուլշեր. Դժգոհ եմ, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ տիտղոս չի նվաճել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ չի կարող գոհ լինել իր թիմի մրցելույթներից, եթե մրցաշրջանի ավարտին ակումբը մնացել է առանց գավաթների:

«Մեծ ուրախություն եմ ապրում, երբ տեսնում եմ, որ թիմը հաղթանակներ է տանում: Մենք այժմ կայուն ֆուտբոլ ենք ցուցադրում և կարողանում ենք հաղթել ցանկացած մրցակցի:

Այնուամենայնիվ, ես չեմ կարող գոհ լինել, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ որևէ տիտղոս չի նվաճել»,- նորվեգացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 58 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում: Մանչեսթերյան ակումբը պայքարը շարունակում է նաև Անգլիայի գավաթի խաղարկությունում և Եվրոպայի լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում