Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերհիշել է Պորտուգալիայի հավաքականի հետ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելը։
2016թ․ հուլիսի 10-ին տեղի ունեցած Եվրոպայի առաջնության եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում Էդերի խփած գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին։
«Չորս տարի առաջ այս օրը մենք ունեցանք պատմական եւ բացառիկ օր։
Անկասկած Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն ամենակարեւորն է իմ կարիերայում»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն։
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում