01:14  +04,  8 հուլիսի, 2020

«Արսենալն» ու «Լեսթեր Սիթին» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնում մրցեց «Լեսթեր Սիթիի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

21-րդ րոպեին դաշտի տերերի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը բացեց հաշիվը։

75-րդ րոպեին մրցակցի նկատմամբ կոպիտ խաղի համար հեռացվեց «Արսենալի» անգլիացի հարձակվող Էդվարդ Նկետիան։

«Լեսթեր Սիթին» թվային առավելությունը գոլի վերածեց 85-րդ րոպեին։ Աչքի ընկավ անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին։

«Լեսթեր Սիթին» 59 միավորով չորրորդն է եւ 1միավոր հետ է երրորդ տեղ բարձրացած «Չելսիից»։ «Արսենալը» վաստակել է 50 միավոր եւ 7-րդն է։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Արսենալ» - «Լեսթեր Սիթի»՝ 1։1 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 21 - Ջեյմի Վարդի, 85

Հեռացում՝ Էդվարդ Նկետիա («Արսենալ»), 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ