09:09  ,  30 հունիսի, 2020

#Corner. Հավաքականի նորեկներն ու ծրագրերը, Հենոյի վերադարձը, Մելիքյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 76-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Իսպանիայից վերադարձել է Հայաստան եւ հետեւում է Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներին, ակտիվ զբաղվում սելեկցիոն աշխատանքով։

Հայաստանի հավաքականի կազմը համալրել է «Շիրակի» նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն։

Շարունակվում են բանակցությունները հնարավոր նորեկների հետ, որոնց թվում է ՄԼՍ-ի Columbus Crew SC ակումբի խաղարկող Լուկաս Սելարայանը։

Հայաստանի հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում կմեկնարկի սեպտեմբերին։ Հոկտեմբերի 7-ին Երեւանում ազգային թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի հավաքականի հետ։

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը ամբողջ մարզչական կարիերան Ուկրաինայում անցկացնելուց հետո գլխավորեց Երեւանի «Ալաշկերտը»։

Էդգար Մանուչարյանը հայտարարեց Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Ներկայացնում ենք փորձառու հարձակվողի 9 գոլերն ազգային թիմում։

Վերսկսվեց Իտալիայի առաջնությունը։ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցեց «Սամպդորիայի» (2:1) եւ «Միլանի» (0:2) դեմ խաղերին։

Հայ ֆուտբոլիստները շարունակում են գերազանց մրցելույթները արտերկրում։ Էդգար Բաբայանը արդյունավետ խաղ է ցուցադրում Դանիայում, Գեղամ Կադիմյանը՝ Բելառուսում, Վահան Բիչախչյանը՝ Սլովակիայում։

Հովհաննես Համբարձումյանը «Էնոսիսից» տեղափոխվեց «Անորտոսիս», Գեւորգ Ղազարյանը երկարաձգեց պայմանագիրը ԱԵԼ-ի հետ։

Լարված պայքարում շարունակվում է Հայաստանի առաջնությունը։ Ներկայացնում ենք ամենահետաքրքիրը Բարձրագույն խմբի հանդիպումներից։

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպեն «Արարատ-Արմենիան» ու «Նոան»։

#Corner-ը ներկայացնում է ռեպորտաժ կիսաեզրափակիչի «Նոա» - «Ուրարտու» (2:1) պատասխան խաղից։

Վերջում էլ՝ ֆուտբոլային զավեշտների ավանդական զվարճալի տեսաշար։

Միացեք #Corner-ի պաշտոնական էջերին Facebook-ում եւ Instagram-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով