14:20  ,  26 հունիսի, 2020

Արթուր Մելոն հանգստյան օրերին բուժզննում կանցնի «Յուվենտուսում»

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Մելոն մարզական կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում», տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 23-ամյա կիսապաշտպանը շաբաթվա վերջում կմեկնի Թուրին և բուժզննում կանցնի «Յուվենտուսի» կազմում:

Արթուր Մելոյի փոխարեն «Բարսելոնա» կտեղափոխվի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը:

Արթուր Մելոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին բրազիլական «Գրեմիոյից»: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում