12:17  ,  21 հունիսի, 2020

Հովհաննես Համբարձումյանը տեղափոխվեց «Անորտոսիս»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մարզական կարիերան կշարունակի Կիպրոսի «Անորտոսիսում», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա Հովհաննես Համբարձումյանի պայմանագիրը «Անորտոսիսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Հունաստանի արդեն ավարտված առաջնությունում Համբարձումյանն իր նախկին թիմի՝ «Էնոսիսի» կազմում մասնակցել է 18 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում