Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Լեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Ուոթֆորդին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով, թեեւ հաշիվը բացել էր վերջին րոպեին։ Աչքի ընկավ անգլիացի պաշտպան Բեն Չիլուելը։ Սակայն «Ուոթֆորդն» 3 րոպե անց կարողացավ խփել պատասխան գոլը։ Անգլիացի պաշտպան Քրեյգ Դոուսոնը վերականգնեց հավասարությունը։
«Լեսթեր Սիթին» 54 միավորով երրորդ տեղում է 6 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Չելսիի» նկատմամբ։ «Ուոթֆորդը» 16-րդն է՝ 28 միավոր։
Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր
«Ուոթֆորդ» - «Լեսթեր Սիթի»՝ 1։1 (տեսանյութ)
Քրեյգ Դոուսոն, 90+3 - Բեն Չիլուել, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում