17:27  ,  20 հունիսի, 2020

«Լեսթեր Սիթին» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Լեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Ուոթֆորդին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով, թեեւ հաշիվը բացել էր վերջին րոպեին։ Աչքի ընկավ անգլիացի պաշտպան Բեն Չիլուելը։ Սակայն «Ուոթֆորդն» 3 րոպե անց կարողացավ խփել պատասխան գոլը։ Անգլիացի պաշտպան Քրեյգ Դոուսոնը վերականգնեց հավասարությունը։

«Լեսթեր Սիթին» 54 միավորով երրորդ տեղում է 6 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Չելսիի» նկատմամբ։ «Ուոթֆորդը» 16-րդն է՝ 28 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Լեսթեր Սիթի»՝ 1։1 (տեսանյութ)

Քրեյգ Դոուսոն, 90+3 - Բեն Չիլուել, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում