Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա դասակարգման աղյուսակը։
Հայաստանի ազգային թիմը մնացել է նույն՝ 102-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականը հանդիպում չի անցկացրել եւ ունի 1213 վարկանիշային միավոր։
Առաջատարը Բելգիայի հավաքականն է։ Երկրորդ տեղում է Ֆրանսիան։ Եռյակը եզրափակում է Բրազիլիան։ Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան և Կոլումբիան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում