09:09  ,  8 հունիսի, 2020

#Corner. Կապառոսի վերադարձը, Կադիմյանի եւ Բաբայանի գոլերը, հայ ֆուտբոլիստները` մանկությունում

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 75-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Իսպանիայից վերադարձավ Հայաստան եւ ինքնամեկուսացած է։

Լարված պայքարում շարունակվում է Հայաստանի առաջնությունը։ Ներկայացնում ենք ամենահետաքրքիրը Բարձրագույն խմբի 19-րդ եւ 20-րդ տուրերից, նաեւ ռեպորտաժ «Ալաշկերտ» - «Արարատ» հանդիպումից (2:1)։

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մանկական լուսանկարները, նաեւ «Փյունիկ-3»-ում հանդես եկած 15-ամյա Հենրիխ Մխիթարյանի տեսանյութը։

Գեղամ Կադիմյանի հերթական գոլն ու գոլային փոխանցումը Բելառուսում։ «Նեմանի» հայ հարձակվողի հրաշալի գոլը «Ռուխի» դեմ խաղում ճանաչվել է ամսվա լավագույն գոլ Բելառուսի առաջնությունում։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանի գոլը հաղթանակ բերեց «Հոբրոյին» դանիական Սուպերլիգայի վերսկսված առաջնությունում։

Ներկայացնում ենք ռեպորտաժ Հայաստանի Առաջին լիգայի առաջնության գլխավոր դիմակայությունից։ «Լոկոմոտիվ» - «Վեստ-Արմենիա» հանդիպումն անցավ լարված պայքարում եւ ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։

#Corner-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող տաղանդավար պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում ներկայացնել Հայաստանի հավաքականը։ Այս անգամ կպատմենք Բելգիայում եւ Ֆրանսիայում հանդես եկող տաղանդավոր խաղացողների մասին։

Վերջում էլ ավանդական ֆուտբոլային զվարճալի տեսաշար։

Միացեք #Corner-ի պաշտոնական էջին Facebook-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով