15:35  ,  5 հունիսի, 2020

Խոակին Կապարոսն Իսպանիայից վերադարձել է Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն Իսպանիայից վերադարձել է Երևան:

Այս տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Հայաստան են վերադարձել նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն ու երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը: Երևան ժամանելուց հետո իսպանացի մասնագետներն ինքնամեկուսացել են:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով