Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին կկարողանա մասնակցել իր թիմի առաջիկա խաղին, տեղեկացնում է Sport.es-ը:
Լիոնել Մեսին ցավեր ուներ ազդրի շրջանում և հունիսի 3-ին մարզվել էր ընդհանուր խմբից առանձին՝ անհատական ծրագրով:
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային»։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 22 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում