Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրում չեմպիոնական խմբի հանդիպումը Գյումրիում անցկացրին «Շիրակն» ու «Արարատը»։ 2։0 հաշվով հաղթանակ տարավ Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը։
54-րդ րոպեին աչքի ընկավ նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն։ 82-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն։
«Շիրակը» 32 միավորով չորրորդ տեղում է, «Արարատը» 6-րդն է՝ 31 միավոր։
Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր, չեմպիոնական խումբ
«Շիրակ» - «Արարատ»՝ 2։0
Սոլոմոն Ուդո, 54, Մորի Կոնե, 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում