18:09  ,  2 հունիսի, 2020

Կորոնավիրուսի բռնկում Լվովի «Կարպատներում»․ 26 վարակված

Լվովի «Կարպատների» 26 ֆուտբոլիստ, մարզչական շտաբի ներկայացուցիչ եւ աշխատակից վարակվել է կորոնավիրուսով։

«Կրկնակի թեստերի արդյունքում ստիպված ենք արձանագրել կորոնավիրուսի բռնկում մեր ակումբում։ Երկու շաբաթ ակումբի բոլոր ներկայացուցիչները կլինեն կարանտինում, բոլոր մարզումները չեղարկված են։

Ֆուտբոլային ղեկավարությանը հորդորում ենք դարձյալ չդադարեցնել մրցաշրջանը, բոլոր ակումբներին կոչ ենք անում առավելագույն պատասխանատվությամբ մոտենալ թեստավորմանը։ Վարակվելու ռիսկից ոչ ոք երաշխավորված չէ»,- նշվում է ակումբի պաշտոնական հայտարարությունում։

Ուկրաինայի առաջնությունը վերսկսվել է մայիսի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում