Ֆրանսիական «Ռենի» 17-ամյա կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը:
Metro-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Կամավինգայի տեղափոխությամբ շահագրգռված է անձամբ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Էդուարդո Կամավինգայի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո, սակայն Զինեդին Զիդանի հեղինակությունը կարող է լուրջ դեր ունենալ հնարավոր բանակցություններում:
«Ռենի» հիմնական թիմի կազմում Կամավինգան մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում