09:09  ,  29 մայիսի, 2020

#Corner. «Բարսելոնայի» հայ մարզիչը, Հայաստանի առաջնության թեժ վերադարձը, Մխիթարյանի պատմական գոլը

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի ֆուտբոլային նախագծի 74-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ։

Վերսկսվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։

Ներկայացնում ենք ամենահետաքրքիրը 18-րդ տուրի հանդիպումներից, նաեւ ռեպորտաժ «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղից (0:3)։

Վերհիշում ենք Հենրիխ Մխիթարյանի պատմական գոլը Ամստերդամի «Այաքսի» դարպասը 2017թ․ Եվրոպայի լիգայի եզրափակիչում։

#Corner-ը ներկայացնում է 30-ամյա մարզիչ Վահան Մարտիրոսյանին, որն աշխատում է կատալոնական «Բարսելոնայի» ամերիկյան ակադեմիայում՝ Արիզոնա նահանգի Կասա Գրանդե քաղաքում։

Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնության ամենաթանկ աջ պաշտպանն է։ «Կայրաթի» վինգերն առանձնացրել է իր ամենասիրելի սուպերհերոսին։

Արամ Հայրապետյանն Իրանում հանձնել է կորոնավիրուսի թեստ, Էդգար Բաբայանի նոր սանրվածքը, Սարգիս Ադամյանի նոր խաղակոշիկները հայկական եռագույնով։

#Corner-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող տաղանդավոր հայ պատանի ֆուտբոլիստներին, որոնք ցանկանում են ապագայում հանդես գալ Հայաստանի հավաքականում։

Կպատմենք Ռուսաստանում եւ Դանիայում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մասին։

Վերջում էլ ավանդական ֆուտբոլային զավեշտների տեսաշար։

Միացեք #Corner-ի պաշտոնական էջին Facebook-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով