Համացանցում է հայտնվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» արտագնա համազգեստը՝ նախատեսված հաջորդ մրցաշրջանի համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» տեխնիկական հովանավոր Adidas ընկերության կողմից պատրաստված նոր համազգեստը մուգ կանաչ գույնի է: Համազգեստի վրա ակումբի ու հովանավորների տարբերանշանները կլինեն սպիտակ գույնի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Adidas ընկերությունը գրեթե անփոփոխ կթողի մանչեսթերյան ակումբի տնային համազգեստի դիզայնը՝ կատարելով միայն չնչին փոփոխություններ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում