Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի կարողացել համաձայնության գալ չինական «Շանհայ Շենհուայի» հետ թիմի նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոյի վարձակալության ժամկետը երկարաձգելու հարցում:
Daily Mail-ի տեղեկություններով՝ «Շանհայ Շենհուան» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը: 30-ամյա հարձակվողը հունիսի 1-ին կմիանա չինական թիմին:
Օդիոն Իգալոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Անգլիական ակումբի կազմում Իգալոն 7 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ:
Նիգերիացի հարձակվողի վարձակալության ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում