21:33  ,  24 մայիսի, 2020

Իկեր Կասիլյաս․ Վերջին հանդիպումս Մադրիդում, մի օր կվերադառնամ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը թվիթերյան գրառումով հաստատել է ցանկությունը վերադառնալ Արքայական ակումբ։

Լեգենդար դարպասապահը լուսանկար է հրապարակել 2015թ․ մայիսի 23-ին Մադրիդում անցկացրած վերջին խաղից․ «Ռեալը» տանը 7։3 հաշվով հաղթել էր «Խետաֆեին»։

«Վերջին հանդիպուս Մադրիդում, մի օր կվերադանռամ»,- գրել է Կասիլյասը Թվիթերում։

Հիշեցնենք, որ Կասիլյասը 2015 թվականին «Ռեալից» տեղափոխվել էր պորտուգալական «Պորտու»։ «Ռեալի» առաջին թիմում նա անցկացրել է ավելի քան 700 հանդիպում, դարձել Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր։

Ազգային հավաքականում 38-ամյա դարպասապահը նորամուտը նշել է 2000 թվականին, կարիերան ավարտել 2016-ին: Իսպանիայի հավաքականի հետ Իկեր Կասիլյասը դարձել է 2010թ․ աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2008, 2012):

2019թ․ գարնանը սրտամկանի կաթված ստանալուց հետո Կասիլյասը նոյեմբերին վերսկսել էր մարզումները: Ավելի վաղ իսպանական ֆուտբոլի լեգենդը հայտարարել էր, որ կառաջադրվի Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Ընտրությունը տեղի կունենա այս տարվա աշնանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում