10:42  ,  16 մայիսի, 2020

Մբապեն այս տարի չի տեղափոխվի «Ռեալ»

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա Ֆրանսիայի չեմպիոնի կազմից:

AS-ի հաղորդմամբ՝ Մբապեն որոշել է 1 տարի ևս մնալ ՊՍԺ-ում և «Ռեալ» տեղափոխվել 2021 թվականի ամռանը:

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերը գնահատվում է 180 միլիոն եվրո։

Մբապեն Արքայական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից է։ Ֆուտբոլիստը եւս ցանկություն ունի կարիերան շարունակել ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում