16:49  ,  15 մայիսի, 2020

Մաքգրեգոր. Կյանքովս եմ երդվում, որ ռևանշ մենամարտում կհաղթեմ Մեյվեզերին

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու մտադրության մասին:

«Վերջին շրջանում իմ մարզումները կենտրոնացրել եմ բռնցքամարտի վրա: Կյանքովս եմ երդվում, որ ռևանշ մենամարտում կհաղթեմ Մեյվեզերին»,- Թվիթերի իր էջում գրել է Մաքգրեգորը:

Մեյվեզերն ու Մաքգրեգորն առաջին անգամ հանդիպել էին 2017թ․ օգոստոսին։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով անցկացված մենամարտի 10-րդ ռաունդում հաղթել էր Մեյվեզերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում