09:09  ,  10 մայիսի, 2020

#Corner. Մխիթարյանի վերադարձը, Կադիմյանի ֆանտաստիկ խաղը, հայ տաղանդները` Եվրոպայից, հայ մարզիչը` CONCACAF-ից

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 72-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ։

Կարանտինի օրագիր՝ հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ ամենահետաքրքիր դրվագներով։

Հայկական ակումբներն անցկացնում են ստուգողական հանդիպումներ՝ պատրաստվելով մրցաշրջանի վերսկսմանը։

Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները «Ռոմայի» կազմում, Գեղամ Կադիմյանը գոլ խփեց ԲԱՏԷ-ին, հետո էլ տպավորիչ դուբլ ձեւակերպեց «Ռուխի» դեմ խաղում։ 27-ամյա ֆուտբոլիստը 6 գոլով գլխավորեց Բելառուսի առաջնության ռմբարկուների ցուցակը։

#Corner-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող եւ ապագայում Հայաստանի հավաքականը համալրելու ցանկություն ունեցող տաղանդավոր հայ ֆուտբոլիստների։

Կպատմենք հայ խաղացողների մասին Հունաստանից, Լեհաստանից, Շվեդիայից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից։

Կպատմենք նաև մարզիչ Կառլոս Ավեդիսյանի մասին, որն ամբողջ կարիերայի ընթացքում աշխատել է Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկան (CONCACAF) ներկայացնող ակումբներում եւ հավաքականներում։ 65-ամյա մասնագետը մեծ ցանկություն ունի աշխատել Հայաստանում։

Վերջում էլ՝ ավանդական զվարճալի տեսաշար։

Միացեք #Corner-ի խմբին Facebook-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով