14:17  ,  24 ապրիլի, 2020

«Չի կարելի». «Ուրարտուի» տեսանյութը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:

«Ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված մեծագույն հանցագործությունն է։ Արդեն 105 տարի է ինչ հայ ժողովուրդն ապրում է սրտում ունենալով մեծ սպի։

Մարդկանց հետ այդպես վարվել չի կարելի։ Այս տեսանյութի ուղերձը հենց դա է»,- ասված է «Ուրարտուի» տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված գրառում կատարել էին նաև Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով