14:22  ,  22 ապրիլի, 2020

«Ուրարտուի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են հանձնել

«Ուրարտուի» ֆուտբոլիստները, բժշկական, սպասարկող ու ադմինիստրատիվ կազմն ապրիլի 22-ին կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում են անցել:

Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բոլոր թեստերի պատասխանը եղել է բացասական:

Արդեն վաղվանից «Ուրարտուն» կսկսի մարզումները սեփական մարզաբազայում։

Հիշեցնենք, որ ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս