23:48  ,  21 ապրիլի, 2020

Հոլանդիայում ֆուտբոլային հանդիպումներն արգելվել են մինչեւ սեպտեմբեր

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռուտեն հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով բոլոր մարդաշատ միջոցառումներն արգելված կլինեն մինչեւ սեպտեմբերի1-ը։ Այդպիսի միջոցառումների շարքում են նաեւ ֆուտբոլային հանդիպումները առանց հանդիսականների, հաղորդում է vi.nl-ն։

Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային միությունը դեռ չի արձագանքել այս որոշմանը։

Հոլանդիայում հույս ունեին ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսել հունիսին առանց հանդիսականների։

ՈւԵՖԱ-ն ազգային ասոցիացիաներին հորդորել է անավարտ չթողնել առաջնություններն ու գավաթի խաղարկությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում