23:06  ,  21 ապրիլի, 2020

Պոգբան ֆուտբոլ է խաղացել մոր հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան մոր հետ ֆուտբոլ է խաղացել զբոսանքի ժամանակ։

«Երբ մայրդ ասում է, որ նախկինում ֆուտբոլ է խաղացել։ Սիրեք եւ ավելի շատ ժամանակ անցկացրեք ծնողների հետ, քանի դեռ նրանք չենք լքել այս աշխարհը»,- գրել է Պոգբան Ինստագրամում։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Անգլիայում թիմերը դեռ չեն վերսկսել մարզումները, ֆուտբոլիստները կարանատինի մեջ են։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում