22:16  ,  21 ապրիլի, 2020

Նեպոմնյաշչին ու Կարուանան հաղթեցին «արմագեդոնում»

Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարում ավարտվեց երկրորդ տուրը, որի երկրորդ օրը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ հաղթանակ տարավ կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիայի շնորհիվ՝ 3։2։

Արագ շախմատի չորս պարտիաներից երկուսում գրանցվել էր ոչ ոքի, երկուսում էլ կողմերը մեկական հաղթանակ էին տարել։

Նույն սցենարով դասավորվեց նաեւ չինացի Դին Լիրենի եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի դիմակայությունը։ 3։2 հաշվով հաղթեց Կարուանան։

Առաջատարներն են 5-ական միավոր վաստակած Կարլսենն ու Կարուանան։

Magnus Carlsen Invitational-ի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 3-ին։ Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում