21:43  ,  21 ապրիլի, 2020

Մոուրինյո․ Շատերն են սպասում, որ մի օր կգլխավորեմ Պորտուգալիայի հավաքականը

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի բացառել, որ ապագայում ցանկություն կունենա գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, հաղորդում է Fox Sport-ը։

«Պորտուգալիայից մեկնել եմ 2004 թվականին եւ դեռ չեմ վերադառնում։ Գիտեմ՝ շատերը սպասում են, որ մի օր կգլխավորեմ Պորտուգալիայի հավաքականը։

Առայժմ չեմ կարող հստակ պատասխան տալ, բայց ինչո՞ւ ոչ։ 57 տարեկան եմ, մարզիչի համար երիտասարդ եմ։ Արդեն շատ տարիներ ամենբարձր մակարդակում եմ եւ չեմ հոգնել։

Հիմա բարդ է, հոգնել եմ տանը նստել կորոնավիրուսի պատճառով»,- ասել է Մոուրինյոն։

Նրա մարզչական կարիերան սկսվել է 1986 թվականին, աշխատել է 15 ակումբներում, 9-ում եղել է գլխավոր մարզիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում