18:36  ,  21 ապրիլի, 2020

«Բարսելոնան» առաջին անգամ կվաճառի ստադիոնի անվան իրավունքը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» կվաճառի «Կամ Նոու» ստադիոնի անվան իրավունքը, որպեսզի գումար ներգրավի կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի համար։

Ակումբի տնօրենների խորհուրդը հաստատել է «Կամպ Նոու» ստադիոնի անվան վաճառքի իրավունքը փոխանցել կատալոնական ակումբի հիմնադրամին, որը կզբաղվի հովանավորի ներգրավմամբ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Նախատեսվում է ստադիոնի անվան իրավունքը վաճառել միայն 2020-2021 թվականների մրցաշրջանի համար։

Ստացած գումարը ակումբը կհատկացնի Կատալոնիայում եւ այլ երկրներում կորոնավիրուսի դեմ ուղղված հետազոտական նախագծերին։

«Բարսելոնայի» ստադիոնի անվան փոփոխություն կլինի առաջին անգամ պատմության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում