20:13  ,  21 ապրիլի, 2020

«Ռեալը» մտադիր է տնային հանդիպումներն անցկացնել մարզաբազայի ստադիոնում

Մադրիդի «Ռեալը» մտադիր է տնային պաշտոնական հանդիպումներն անցկացնել Վալդեբեբասի ակումբային մարզաբազայի ստադիոնում, որպեսզի սկսի եւ արագ ավարտի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնի վերակառուցումը, հաղորդում է ESPN-ը։

Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անվան ստադիոնն ունի 6 հազար տեղ։ Այստեղ հանդիպումներ է անցկացնում «Ռեալի» երկրորդ թիմը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսումից հետո նախատեսվում է հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների։ Չի բացառվում, որ այս տարի Եվրոպայում ընդհանրապես չանցկացվի հանդիսականներով հանդիպում։ Արքայական ակումբը որոշել է օգտվել ստեղծված ճգնաժամային իրավիճակից եւ խաղերն անցկացնել մարզումային ստադիոնում։

Սպասվում է, որ գլխավոր ստադիոնի վերակառուցումը կտեւեի երկու տարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում