20:46  ,  21 ապրիլի, 2020

Ավստրիական ակումբները վերսկսել են մարզումները

Ավստրիական ակումբները վերսկսել են մարզումները՝ պատրաստվելով կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսմանը, հաղորդում է Reuters-ը։

Առաջինը խաղադաշտում մարզումներ սկսել են ավստրիական Բունդեսլիգայի առաջատար ԼԱՍԿ-ը, որը 22 տուրից հետո ունի 27 միավոր։ Հետո առաջին մարզումներ է անցկացրել նաեւ երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Զալցբուրգը» (24) միավոր։

Ավստրիայի առաջնության վերսկումը սպասվում է 2-3 շաբաթ հետո։ Հանդիպումից 48 ժամ առաջ ֆուտբոլիստները կհանձնեն կորոնավիրուսի թեստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում