16:45  ,  21 ապրիլի, 2020

Էրնան Կրեսպոն նշել է՝ ինչու Լաուտարո Մարտինեսը չպետք է հեռանա «Ինտերից»

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն խոսել է Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Լաուտարոն առնվազն 3 տարի չպետք է հեռանա «Ինտերից»: Նրանից մեկնարկային կազմի ֆուտբոլիստ դառնալու համար 1 տարի պահանջվեց: Մարտինեսը պետք է հասկանա, որ հիմա, «Բարսելոնա» տեղափոխվելով, կարող է կործանել իր ապագան:

Մարտինեսը պետք է մնա «Ինտերում» և հեռանա թիմից որպես բարձրակարգ ու կայուն ֆուտբոլ ցուցադրող հարձակվող»,- Կրեսպոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Լաուտարո Մարտինեսը անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել կատալոնական «Բարսելոնայի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում