16:02  ,  21 ապրիլի, 2020

Մագուայր. «Մանչեսթեր Յունայթեդը» ճիշտ ճանապարհի վրա է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրը չի ափսոսում մանչեսթերյան ակումբ տեղափոխվելու համար: 

«Չեմ ափսոսում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար: Սա մեծագույն ակումբ է, և ես հպարտություն եմ զգում ակումբի համազգեստը կրելիս:

Վստահ եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Եթե մենք շարունակենք այս տեմպով առաջընթաց գրանցել, ապա հաջորդ մրցաշրջանում շատ լուրջ հավակնություններ ենք ունենալու»,- Մագուայրի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հարի Մագուայրն անցած ամռանն է «Լեսթեր Սիթիից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» 87 միլիոն եվրոյով։ Նա ամենաթանկ պաշտպանն է ֆուտբոլի պատմության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում