15:39  ,  21 ապրիլի, 2020

Մոուրինյոն 1986-ին փրկել է թիմակցի կյանքը

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մի անգամ փրկել է թիմակցի կյանքը: Այս մասին գրված է Մոուրինյոյի մասին պատմող Mourinho: Behind the Special One գրքում:

Դեպքը տեղի է ունեցել 1986 թվականին: 23-ամյա Մոուրինյոն այդ ժամանակ հանդես էր գալիս «Կոմերցիո դե Ինդուստրիայի» կազմում: Մոուրինյոյի թիմակից Դեն մարզման էր եկել մեքենայով, ինչը ավտոկայանատեղիում անհայտ պատճառով բռնկվել էր, իսկ Դեն չէր կարողացել դուրս գալ մեքենայից: Այդ պահին նույն վայրում է հայտնվել նաև Մոուրինյոն և փրկել թիմակցի կյանքը:

Նշենք, որ Ժոզե Մոուրինյոյի ֆուտբոլիստի կարիերան տևել է 7 տարի՝ 1980-1987 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում