13:50  ,  21 ապրիլի, 2020

«Կամպ Նոու» ստադիոնը երկրպագուների համար փակ կլինի մինչև 2021 թվականի փետրվար

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է ընդունել արգելել երկրպագուների մուտքը «Կամպ Նոու» ստադիոն մինչև 2021 թվականի փետրվար, հաղորդում է Daily Mail-ը:

Երկրպագուները չեն կարողանա այցելել նաև «Կամպ Նոու» ստադիոնում գտնվող ակումբի թանգարան:

Նշվում է, որ որոշման պատճառով «Բարսելոնան» կկորցնի շուրջ 60 միլիոն եվրո:

Ավելի վաղ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարը կկրի շուրջ 1 միլիարդ եվրոյի վնաս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում