14:47  ,  21 ապրիլի, 2020

«Յուվենտուսը» փոխարինող է գտել Իգուաինին

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի պայմանագիր կնքել Լոնդոնի «Տոտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնին, հայտնում է The Mirror-ը:

«Յուվենտուսում» Քեյնին դիտարկում են որպես արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին փոխարինող, որը հրաժարվում է Արգենտինայից վերադառնալ Իտալիա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» պարտքերի պատճառով որոշում է ընդունել ամռանը հրաժարվել Հարի Քեյնի ծառայություններից:

26-ամյա Հարի Քեյնը «Տոտենհեմի» սան է, գլխավոր թիմում հանդես է գալիս 2009 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում