14:15  ,  21 ապրիլի, 2020

«Ինտերն» ու Ժիրուն համաձայնության են եկել

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը համաձայնության է եկել Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում, տեղեկացնում է The Mirror-ը:

Կողմերը վերջնական համաձայնության են եկել 33-ամյա հարձակվողի պայմանագրի ժամկետի և աշխատավարձի հարցում: Ժիրուն «Ինտեր» կտեղափոխվի առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ազատ գործակալի կարգավիճակում:

«Ինտերը» Ժիրուին ձեռք բերելու փորձ կատարել էր նաև ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն միլանյան թիմին չհաջողվեց համաձայնության գալ «Չելսիի» հետ:

Օլիվյե Ժիրուն «Չելսի» է տեղափոխվել 2018 թվականին՝ «Արսենալից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում