13:12  ,  21 ապրիլի, 2020

Օզիլն «Արսենալի» երեք ֆուտբոլիստներից մեկն է, որը դեմ է արտահայտվել աշխատավարձերի կրճատմանը

Լոնդոնի «Արսենալի» ծագումով թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլը դեմ է արտահայտվել ֆինանսական ճգնաժամի պայմաններում թիմի ֆուտբոլիստների աշխատավարձը կրճատելու առաջարկին, հայտնում է The Mirror-ը:

«Արսենալի» ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստներին առաջարկել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու դեպքում համաձայնել աշխատավարձերի 12.5 տոկոսով կրճատմանը, սակայն Օզիլն ու ևս 2 ֆուտբոլիստ, որոնց անունները չեն նշվում, դեմ են արտահայտվել առաջարկին:

«Մենք համաձայն չենք այդ առաջարկին, քանի որ նախորդ տարի «Արսենալի» ունեցած եկամուտը հնարավորություն է տալիս ակումբին ամբողջությամբ վճարել աշխատավարձերը»,- նշել է Օզիլի գործակալը՝ թուրք Էրքյուտ Սոգյուտը:

Ավելի վաղ աշխատավարձերի կրճատման առաջարկն ընդունել էին եվրոպական ֆուտբոլի առաջատար ակումբների՝ «Ռեալի», «Բարսելոնայի», ՊՍԺ-ի, «Լիվերպուլի», «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» և մի շարք այլ թիմերի ֆուտբոլիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում