01:47  ,  21 ապրիլի, 2020

Չավիի եւ «Ալ Սադի» ֆուտբոլիստների աշխատավարձը կրճատվել է

Քաթարի «Ալ Սադ» ակումբը համաձայնության է հասել թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի հետ վարձատրության կրճատման վերաբերյալ։ 40-ամյա մասնագետը համաձայնել է շարունակել աշխատանքը տարեկան 40 տոկոս քիչ աշխատավարձով, հաղորդում է իսպանական AS-ը։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանն է։

Ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի 25 տոկոսով։ Ակումբի աշխատակիցները կշարունակեն ստանալ ամբողջական աշխատավարձ։

Քաթարում գրանցվել է կորոնավիրուսի 6015 դեպք, մահացել է 9 մարդ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում