09:52  ,  21 ապրիլի, 2020

Ինչպես փողկապ կապել. Սովորեցնում է Յուրգեն Կլոպը

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» մամուլը ծառայությունը նոր տեսանյութ է հրապարակել Ինստագրամի պաշտոնական էջում:

Տեսանյութում թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցույց է տալիս՝ ինչպես փողկապ կապել: 

Ավելի վաղ գերմանացի մասնագետը նշել էր, որ փորձում է ուժերը խոհանոցային գործերում:

Անգլիական թիմի ֆուտբոլիստները Կլոպի ղեկավարությամբ ամեն առավոտ անցկացնում են հեռավար տեսական պարապմունքներ։ Անհատական ծրագրով ֆիզիկական պատրաստության մարզումներ են անցկացնում տնային պայմաններում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում