Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպանի Ջեյդոն Սանչոյի հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում:
The Sun-ի հաղորդմամբ՝ կողմերն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել պայմանագրի ժամկետի, աշխատավարձի և բոնուսների հարցում:
Առաջիկայում «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական առաջարկ կկատարի «Բորուսիային» և կհամաձայնեցնի 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մանրամասները:
Սանչոն 2017-ի ամռանն է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բորուսիա» 7,84 միլիոն եվրոյով։ Հիմա նրա տրանսֆերը գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն դորտմունդյան թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում