10:06  ,  17 ապրիլի, 2020

«Արարատի» համազգեստները՝ նախատեսված հաջորդ մրցաշրջանի համար

Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված ակումբի տնային, արտագնա և պահեստային համազգեստները:

«Հավատարիմ մնալով իր պատմությանը՝ «ՖԱ Արարատը» FOURTEEN-ի հետ համագործակցությամբ ներկայացնում է 2020/21 մրցաշրջանի խաղաշապիկները»,- ասված է «Արարատի» հայտարարության մեջ:

Նշենք, որ Բարձրագույն խմբի 17 տուրերից հետո «Արարատը» մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է՝ 28 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում