14:45  ,  15 ապրիլի, 2020

Նոր զարգացումներ Մխիթարյանի ապագայի շուրջ

Իտալական «Ռոման» չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, տեղեկացնում է Transfermarketweb-ը՝ հղում անելով իտալական մամուլին:

«Ռոման», չնայած ֆինանսական լուրջ խնդիրներին, պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Արսենալին» վճարել լոնդոնյան ակումբից պահանջվող ամբողջ գումարը՝ 20 միլիոն եվրո:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է 4-2-3-1 մարտավարությունից անցում կատարել 3-5-2 մարտավարությանը՝ Մխիթարյանին օգտագործելով որպես երկրորդ հարձակվող՝ Էդին Ջեկոյի կողքին:

Ավելի վաղ gazetta.it-ը տեղեկացրել էր, որ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է շարունակել կարիերան հռոմեական ակումբում նաև աշխատավարձի նվազման դեպքում:

31-ամյա Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի առաջնությունը ներկայացնող «Զենիթը»:

«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news